News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«114 սոցիալական թեժ գիծ» ծառայության ներդրումը լրջորեն վերափոխել է մատուցվող ծառայությունների որակը՝ կանխարգելելով կոռուպցիան եւ քաղաքացիներին մատուցելով առավել հասցեական ծառայություններ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ծառայության 3 տարվա աշխատանքները ամփոփելիս լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ իրենք կատարել են ավելին, քան նախատեսվում էր:

«Մենք ներդրել ենք այնպիսի համակարգեր, որոնք գործում են սոցիալապես զարգացած երկրներում: Թեժ գծի գործունեությունը պետք է բարձր գնահատել, քանի որ ահռելի աշխատանք է կատարվում՝ քաղաքացիների իրազեկման մակարդակը բարձրացնելու համար»,- ասաց նախարարը:

«114 սոցիալական թեժ գիծ» ծառայությունը Հայաստանում իրականացվում է ԱՄՆ միջազգային գործակալության եւ սոցապնախարարության համագործակցության շնորհիվ: Ծրագրի 3 տարվա աշխատանքի արդյունքների ամփոփմանը ներկա էին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լաուրա Բեյլին:

Վերջինս լրագրողների հետ զրույցում կարեւորեց նման գրասենյակի ստեղծումը՝ նշելով, որ սա Հայաստանի կյանքի որակի բարելավման անկյունաքարերից մեկն է: Ծրագրի կարեւորությունն ընդգծեց նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը:

Նշենք, որ միջացառման ժամանակ ներկաները ծանոթացան սոցիալական ոլորտում ներդրված ՏՏ լավագույն լուծումներին, սոցիալական ծառայությունների նկատմամբ քաղաքացիների վերաբերմունքը բացահայտող սոցհարցումների տվյալներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ