News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Վլադիմիրի մարզի Սուդոգոդսկիի շրջանի դատարանը որոշել է վաղակետ պայմանական ազատ արձակել Ռուսաստանի ՊՆ նախկին աշխատակից Եվգենյա Վասիլեւային: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Դատարանի մամուլի ծառայության փոխանցմամբ, վաղակետ պայմանական ազատ արձակման որոշումը քրեակատարողական հիմնարկ կհասնի այսօր, որից հետո Վասիլեւան ազատ կարձակվի:

Դատարանը հաշվի է առել Վասիլեւայի զղջումը եւ նրա լավ վարքը քրեակատարողական հիմնարկում:

Վասիլեւան պարտավոր է տեղեկացնել պատկան մարմիններին բնակության վայրը փոխելու դեպքում՝, ինչպես նաեւ աշխատանքային գործունեությունը ծավալել ու հասարակական վայրերում չհայտնվել ոչ սթափ վիճակում:

Նշենք, որ Մոսկվայի Պրեսնենյան շրջանի դատարանը մայիսի 8-ին «Օբորոնսերվիսի» գործով հիմնական մեղադրյալ Վասիլեւային դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի կալանավայրում: Նա մեղավոր է ճանաչվել առանձնապես խոշոր ծավալի խարդախության վեց կետով (ՌԴ ՔՕ 159, մաս 4), անօրինական եղանակով ստացված գումարների օրինականացման (ՌԴ ՔՕ հոդված 174), ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար (ՌԴ ՔՕ հոդված. 201):

 «Օբորոնսերվիսի» գործով եւս չորս մեղադրյալի դատարանը ազատազրկման է դատապարտել 3,5-ից 4 տարով եւ 3 ամսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ