News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի վերջից մինչեւ օգոստոսի 23-ը Ճապոնիայում շոգից տուժել է ավելի քան 52 հազար մարդ, ինչը 14 հազարով ավելին է՝ անցած տարվա այդ նույն ժամանակահատվածի համեմատ։

Անցած շաբաթ / օգոստոսի 17-ից 23-ը/ Ճապոնիայում շոգից երեք մարդ է մահացել, 2294-ն էլ տեղափոխվել է հիվանդանոց։ 36 մարդ գտնվում է ծանր վիճակում, որը պահանջում է երեք եւ ավելի շաբաթվա ստացիոնար բուժում։ Եվս 703 մարդ էլ մի քանի օրով հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունի։ Տուժածների գրեթե կեսը՝ 43 տոկոսը  65-ն անց մարդիկ են, հայտնում են «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ճապոնիայի հրշեջ ծառայության վարչությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ