Լիբանանի հարավում վերսկսվել են ռազմական գործողությունները ՖԱԹՀ շարժման «Ջունուդ Աշ Շամի» գրոհայինների միջեւ: Զոհվել է 2 հոգի: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է ՖԱԹՀ-ին մոտ կանգնած աղբյուրը:
Լիբանանյան պետական NNA գործակալությունը հաղորդում է, որ Լիբանանում Պաղեստինի դեսպանատունը եւ պաղեստինյան շարժումների ղեկավարությունը, ներառյալ` «Պաղեստինի ազատագրության ժողովրդական ճակատը» հակամարտության կողմերի հետ բանակցություններ են վարում Էյն Ալ Հելվա ճամբարում իրավիճակի կայունացման համար:
Օգոստոսի 22-ին պաղեստինցի փախստականների Էյն Ալ Հելվա ճամբարում մարտեր են սկսվել այն բանից հետո, երբ ՖԱԹՀ-ի բարձրաստիճան սպայի առեւանգման անհաջող փորձ է ձեռնարկվել: