News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուբլու անկումը խորացնում է տարանջատումն ազատ առեւտրի նախագծի մասնակիցների միջեւ, որը գլխավոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նպատակ ունենալով միավորել նախկին խորհրդային հանրապետություններին: Այս մասին «Bloomberg»-ում հրապարակված հոդվածում գրել են լրագրող Նարիման Գիզիտդինովն ու խմբագիր Էնթոնի Հալփինը:

«Անցյալ շաբաթ Ղազախստանը նվազեցրեց իր արժույթի փոխարժեքն այն բանից հետո, երբ ձեռներեցները բողոքեցին, որ ռուսական ընկերությունները ներքին շուկաները ողողել են ավելի էժան ապրանքներով: Բելառուսում, որը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր-անդամ է, Ռուսաստանի հետ արտաքին առեւտրի բալանսի դեֆիցիտն անցյալ տարի ավելացել է մեկ քառորդով»,- նշել են նրանք:

Հոդվածի հեղինակների կարծիքով, նախկին խորհրդային երկրների առեւտրի բլոկի շուրջ Պուտինի տեսլականը, որի վրա արդեն բացասական ազդեցություն է ունեցել ուկրաինական պատերազմը, տուժում է անդամների միջեւ աճող տարանջատման պատճառով, մինչդեռ նավթի գներն ու պատժամիջոցները թուլացնում են ռուբլին եւ կրճատում ռուսական տնտեսության ծավալները: «Ռուսաստանի գերակշռող դերի առիթով արդեն գոյություն ունեցող մտահոգությունների ֆոնին, այդ երկրի որոշ ընկերությունների գործողություններին արձագանքը սպառնում է հարված հասցնել ավելի սերտ ինտեգրման շուրջ միության նպատակներին»,- ընդգծել են նրանք:

Հոդվածում ներկայացված են նաեւ «Bloomberg»-ի տվյալները, որոնց համաձայն՝ ռուբլին դոլարի նկատմամբ վերջին տարիների վատագույն ցուցանիշներն է արձանագրում. անկումը 49% է: Բելառուսական ռուբլու փոխարժեքը նվազել է ավելի քան մեկ երրորդով՝ միայն երեքշաբթի կորցնելով 4.9%, իսկ ԵՏՄ նոր անդամներ Հայաստանի եւ Ղըրղզստանի ազգային արժույթները՝ 15% եւ 16%-ով:

«Մոտ ապագայում միասնական արժույթի ներդրման կամ ավելի խորը ինտեգրման հեռանկարներ չկան՝ ըստ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, որն ապրիլին հայտարարեց, որ ո՛չ իր երկիրը, ո՛չ Ղազախստանը պատրաստ չեն «ինչ-որ կայսրության անդամ» դառնալ»,- նշել են հոդվածի հեղինակները:

Հոդվածում ներկայացվում է նաեւ Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր, առեւտրային քաղաքականության ոլորտի մասնագետ Ալեքսեյ Պորտանսկիի կարծիքը, ով նշել է, որ Ռուսաստանն «առաջին ջութակն է ինտեգրման գործընթացում, այնպես որ՝ այն ազդում է այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Ղազախստանում»: «Ռուսաստանի ճգնաժամի պատճառով ներկայում Եվրասիական տնտեսական միությունը լրացուցիչ խնդիրների է բախվում»,- կարծում է փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ