News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են  սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված աշխատանքները:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 25-ին, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից մասնագիտացված կազմակերպության կողմից մեկնարկել ենսահմանված չափորոշիչներին համապատասխան իրականացվող ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման աշխատանքները:

Մասնավորապես, համապատասխան ընկերության մասնագետները ՔԿ հիմնարկում իրականացրել են մակաբույծների ոչնչացմանն ուղղված դեզինսեկցիոն եւ միկրոբների, միկրոօրգանիզմների եւ բակտերիաների վերացմանը միտված դեզինֆեկցիոն աշխատանքներ:

Հարկ է նշել, որ դեզինսեկցիոն՝ մակաբույծների ոչնչացմանն ուղղված միջոցառումներ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կատարվում են առաջին անգամ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ