News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ապօրինի միգրանտների մեծ ներհոսքը կանխելու համար Բուլղարիան զրահատեխնիկա է ուղարկել Մակեդոնիայի հետ սահմանի վրա չորս հսկիչ անցակետերում վերահսկողության ամրապնդման նպատակով։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նիկոլա Կարաիմովը։

«Տվյալ փուլում մենք մտադիր ենք ընդամենը կանխարգելիչ նպատակներով ուժեղացնել պետական սահմանի վերահսկողությունը»,-ասել է նա։ Հսկիչ անցակետեր է ուղարկվել ընդհանուր առմամբ 25 զրահամեքենա, սակայն դրանց թիվը կարող է ավելանալ, հայտնում է ТАСС-ն ՝ վկայակոչելով AFP-ը։

Տարեսկզբից մինչեւ հիմա Բուլղարիան մոտավորապես 15 հազար անլեգալ միգրանտ է ընդունել, որոնք  գերազանցաբար Սիրիայից են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ