News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան դերասան Ջոնի Դեփի եւ ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադիի դուստրն իրեն ԼԳԲՏ-հանրության մաս է հայտարարել՝ որոշելով նկարահանվել Self-Evident Truths ֆոտոնախագծում: 16-ամյա Լիլի-Ռոուզ Դեփը ֆոտոսեսիայի 10 հազար հերոսներից մեկը, որն իրեն «100%-անոց նույնասեռական չի համարում»: Այս մասին գրում է Marie Claire-ը:

Ըստ Lenta.ru-ի, ֆոտոնախագծին Լիլի-Ռոուզի մասնակցության մասին իր Instagram-ում պատմել է Self-Evident Truths-ի հեղինակ, լուսանկարիչ եւ գեյ-ակտիվիստ Իո Թիլլեթ Ռայթը եւ իր էջում աղջկա հետ համատեղ լուսանկար տեղադրել:

Ռայթն իր նախագծին մասնակցելու կոչ է արել բոլորին, ովքեր իրենց 100%-ով նույնասեռական չեն համարում: «Եթե դուք գոնե 1%-ով նույնասեռական եք, մենք ձեր լուսանկարն ենք ցանկանում»,- ասված է The Self Evident Truths-ի կայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ