News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով պայքարում է ԱՄՆ-ում հանրապետականների կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, ամերիկյան Դուբյուք քաղաքում (Այովայի նահանգ) իր կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ վռնդել է իսպանալեզու Univision հեռուստաալիքի լրագրողին, որը նախկինում դադարեցրել էր իր հետ համագործակցությունը:

Խորխե Ռամոսը համառորեն փորձել է Թրամփին հարց տալ՝ կապված միլիարդատիրոջ այն հայտարարության հետ, թե ինքը կդադարեցնի ԱՄՆ քաղաքացիություն տրամադրել ապօրինի ներգաղթյալների՝ ԱՄՆ տարածքում ծնված երեխաներին: Ի պատասխան գործարարն առաջարկել է լրագրողին նստել իր տեղը եւ սպասել մինչեւ իրեն կառաջարկեն հարց տալ:

«Ձեզ խոսք չեն տվել, վերադարձեք Univision», - ասել է Թրամփը: Ավելի ուշ նա թիկնապահներին խնդրել է դահլիճից դուրս հրավիրել լրագրողին, որը տեղից հարցեր էր տալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մամուլի ասուլիսի ավարտին մոտ Թրամփը բոլոր դեպքերում թույլ է տվել Ռամոսին վերադառնալ եւ հարց տալ: Պատասխանելով հարցին, գործարարը նորից ընդգծել է, որ շարունակում է խիստ դիրքորոշում ունենալ ապօրինի ներգաղթյալների վերաբերյալ: Նա լրագրողին հիշեցրել է, որ ավելի վաղ դատի է տվել հեռուստաալիքին, որտեղ աշխատում է լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ