News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ակնկալելով, որ ռուբլու փոխարժեքի անկման հետեւանքով գները նորից կաճեն ՝ ռուսաստանցիներին նորից սկսել են մեծ քանակությամբ կենցաղային տեխնիկա գնել։ Վերջին օրերին վաճաքի աճ են արձանագրել «ՄՎիդեոն», «Տեխնոսիլան», Wikimart-ը ու «Էլդորադոն»։ Այդ մասին «ՌԲԿ» –ին պատմել են յոթ ռիթեյլերներ։

Օրինակ Wikimart ինտերնետային խանութները այս շաբաթվա առաջին երկու օրերին արձանագրել են ապրանքների պատվերների 30 տոկոսանոց աճ ՝ անցած շաբաթվա համեմատ։ Հիմնական պահանջարկը բաժին է ընկնում այն դիրքերին, որոնց միջին գինը բարձր է․ հեռուստացույցների ու լվացքի մեքենաների վաճառքը աճել է կրկնակի, սառնարաններինը ՝ ավելի քան 25 տոկոսով։ Երկուշաբթի օրը «Մ Վիդեոյում» տեխնիկայի ինտերնետային պատվերների աճը կազմել է 70 տոկոս՝ անցած շաբաթվա սկզբի համեմատ ու 200 տոկոս, եթե համեմատենք անցած տարվա այդ նույն ժամանակաշրջանի հետ։ Ամենից լավ վաճառվում են հեռուստացույցները ու խոշոր կենցաղային տեխնիկան։

Ռիթեյլերները արդեն նախապատրաստվում են գների վերանայմանը։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի կեսերին ռուբլու կտրուկ արժեզրկման ֆոնին մոսկվացիները նետվեցին խանութներ ՝ տեխնիկա ու կահույք գնելու։ Սպառողները վաճառասեղաններից «սրբում էին» այն ապրանքները, որոնց գները կարող էին բարձրանալ Նոր տարուց հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ