Կայուն մեծամասնությունն անհրաժեշտություն է Հայաստանի համար՝ հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով սահմանադրության նախագծում ԱԺ երկփուլ ընտրության դրույթին:
«Մեզ պետք է կայուն եւ հուսալի համակարգ: Մենք պետք է կարողանանք տեղծել կայուն մեծամասնություն»,-ընդգծել է Արտակ Զաքարյանը:
Նրա կարծիքով, դա ընդդիմադիր ուժերին զգալի հնարավորություն կտա ակտիվորեն մասնակցել քաղաքական կյանքին: «Նրանց համար դա իրացվելու հրաշալի հնարավորություն է»,-հավելել է Արտակ Զաքարյանը: