News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Այբ» հիմնադրամը և «Այբ» դպրոցը երբևէ որևէ մեկին աշխատանքի չեն ընդունել կամ աշխատանքից ազատել` ելնելով նրա քաղաքական դիրքորոշումից, ազգային կամ կրոնական պատկանելությունից: Այս մասին ասվում է այսօր՝ օգոստոսի 26-ին «Այբ»-ի տարածած հայտարարությունում, որով հիմնադրամը հերքում է «Հիմնադիր խորհրդարանի» պնդումները, թե նախաձեռնության քարտուղարության անդամ Գեւորգ Սաֆարյանը դպրոցում իր աշխատանքից ազատվել է քաղաքական հայացքների համար:

«Այբ»-ը հարգում է յուրաքանչյուրի ընտրության իրավունքը և որևէ միջամտություն չի ունենում այդ ընտրության գործում: Ասվածի վառ ապացույցն է այն, որ ս. թ. հունվարի 12-ից Գ. Սաֆարյանն աշխատանքի է անցել «Այբ» դպրոցում, երբ գործազուրկ էր և արդեն իսկ հասցրել էր հանրությանն ի ցույց դնել իր քաղաքական հայացքները: Խորը ափսոսանք ենք հայտնում, որ Գ. Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել իր գործատուին»,- ասվում է հայտարարությունում:

Հայտարարության համաձայն՝ ի թիվս այլ աշխատակիցների՝ Գեւորգ Սաֆարյանի հետ տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում նրան ներկայացվել է «Այբ» դպրոցում սպասվելիք էական կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը: Այդ փոփոխություններն անմիջականորեն ազդելու են 16 հաստիքի վրա:

«Ակնհայտ է, որ Գ. Սաֆարյանը միտումնավոր կերպով հրահրում է աշխատանքային պայմանագրի աղմկահարույց խզում՝ նպատակ ունենալով հերթական անգամ ուշադրություն գրավել սեփական անձի վրա: Գ. Սաֆարյանի և «Այբ» դպրոցի փոխհարաբերությունները կրում են բացառապես աշխատանքային բնույթ, և մեզ համար անընդունելի է դրանց տեղափոխումն այլ հարթություն»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ:

«Այբ» հիմնադրամը նաեւ հերքում է  «ՀԽ» հայտարարությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանը «Այբ» հիմնադրամի, «Այբ» դպրոցի հոգաբարձուների կամ գործադիր կամ ղեկավար մարմնի կազմում է: 

Սաֆարյանը աշխատում էր «Այբ» դպրոցում՝ որպես անվտանգության աշխատակից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ