News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության կողմից արդեն հինգ օր որպես անհայտ կորած որոնվող Նելլի Հարությունյանը վաղուց է աշխատում «Ոսկու աշխարհ» առեւտրի կենտրոնում եւ աշխատավայրում խնդիրներ չի ունեցել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Նելլիի գործընկերները՝ նշելով, որ իրենց տեղեկություններով տանը նույնպես Նելլին խնդիրներ չի ունեցել։

«Երկու երեխա ունի, ամուսինը զիվորական է։ Երբեք վատ բան չենք նկատել նրա կողմից։ Նոր-Նորքում էր ապրում, գալիս էր աշխատանքի, նորմալ գնում»,- ասաց Նելլիի գործընկերներից մեկը, որը չցանկացավ իր անունը հայտնել։

Առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցների խոսքով` շուկայի տեսախցիկներն արձանագրել են, որ Նելլին օգոստոսի 21–ին իր ունեցած ոսկեղենը ամեն օրվա պես տուն գնալուց առաջ դրել է հատուկ նախատեսված չհրկիզվող պահարանը և հեռացել։ Տեսագրությունը փոխանցել են ոստիկանությանը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ 2015թ. օգոստոսի 21-ին  38-ամյա Նելլի Հովհաննիսյանը դուրս է եկել աշխատանքի վայրից և անհետացել։

 Նելլի Հարությունյանի մասին տեղեկություններին իմացողներին ոստիկանությունը խնդրում է դիմել ոստիկանության կենտրոնականի բաժին, կամ զանգահարել (010) 53-02-02, (010) 52-02-02 եւ (010) 57-02-76 հեռախոսահամարներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ