News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամները համագործակցության հուշագիր են ստորագրել: Փաստաթուղթն ուղղված է ենթակառուցվածքների եւ տեղական համայնքների բարելավման ոլորտում համագործակցության ապահովմանը, ինչպես նաեւ զարգացման այլ ծրագրերի համատեղ իրագործմանը: 

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամների մամուլի ծառայություններից, կողմերը, մասնավորապես, կհամագործակցեն այնպիսի նախագծերի շրջանակում, որոնք ուղղված են Դիլիջանում եւ Տաթեւում սոցիալական եւ հասարակական նշանակության  ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:  Հուշագիրը ստորագրել են Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը եւ  «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Էդգար Մանուկյանը:

«Մեր երկու հիմնադրամներն էլ գործունեության նմանատիպ ուղղություններ ունեն եւ աշխատանքներ են անցկացնում հանրապետությունում ենթակառուցվածքների բարելավման  եւ տեղական զարգացման նոր հնարավորություների ստեղծման ուղղությամբ: IDeA հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի եւ Տավուշի շրջաններում, որոնք զարգացման լուրջ ներուժ ունենն, հատկապես` զբոսաշրջության ոլորտում: Վստահ ենք, որ գործընկերների, այդ թվում` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հետ համատեղ աշխատանքի շնորհիվ կկարողանանք սիներգիայի հասնել եւ լուրջ ներդրում ունենալ այդ տարածքների հեռանկարային զարգացման գործում»,– ընդգծել է Էդգար Մանուկյանը:

Աշոտ Կիրակոսյանը եւս նշել է, որ ողջունում է երկու հիմնադրամի համագործակցությունը. «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը սոցիալական ներդրումների եւ տեղական զարգացման նոր ծրագիր է իրականացնում: Մենք, մասնավորապես, կարեւորություն ենք տալիս տեղի գործընկերների, բարեգործների եւ հետաքրքրված կառույցների հետ համագործակցությանը:  IDeA հիմնադրամը կարեւոր աշխատանք է կատարում Տաթեւի եւ Դիլիջանի շրջաններում, որոնք զարգացման մեծ ներուժ ունեն: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը արդյունավետ եւ շարունակական կլինի»,– ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ