News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մոտեցումները եւ մտահոգություններն է ներկայացրել Սահմանադրության նոր նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը նույնպես այօր՝ օգոստոսի 26-ին, մասնակցել է նախագահի հետ հանդիպմանը:

«Մենք մեր դիրքորոշումները, մոտեցումներն ենք հայտնել, ինչպես նաեւ մտահոգությունները՝ կապված կայուն մեծամասնության, ընտրիչների ինստիտուտի, քննիչ հանձնաժողովում ընդդիմության դերի մասին: Բավականին հարցերի պատասխաններ են տրվել: Մենք բավարարված ենա այս հանդիպումից»,- ասաց Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իրենց մոտեցումը մոտ է դրականին, սակայն վերջնական դիրքորոշումը կհայտնեն առաջիկայում՝ կուսակցության քաղխորհրդի եւ խմբակցության նիստերից հետո:

«Այնուամենայնիվ, մենք վերահաստատում ենք, որ «Ոչ»-ի շարժմանը չենք միանալու»,- ասաց նա:

Նշենք, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 26-ին սկսել է քաղաքական խորհդրակցությունները քաղաքական ուժերի հետ՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ: Նախագահն առաջինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ