Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 17-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 30-ամյա Ռոբերտ Հ.-ին եւ հրավիրել` 22-ամյա Ռոբերտ Ղ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինս հաղորդում է տվել, որ Ռոբերտ Հ.-ն Երեւանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 շենքի շքամուտքում ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին եւ բացահայտ հափշտակել է 300 դոլար:
Կատարվում է քննություն: