News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նավթի համաշխարհային գների անկումը դրական գործոն է Ուկրաինայի համար։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավար Արսենի Յացենյուկը։

Ուկրաինայի վարչապետի կարծիքով՝ նման գնային կոնյուկտուրայի պահպանումը կհանգեցնի նրան, որ Կիեւը կկարողանա բնական գազն ավելի ցածր գներով գնել։ Կէժանանան նաեւ միներալ պարարտանյութերը։

Միեւնույն ժամանակ Յացենյուկը նշել է, որ համաշխարհային շուկայում ագրարային ապրանքների հիմնական տեսակների գնին վերաբերող իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է։ «Սա նշանակում է, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ լրացուցիչ չորս միլիարդ դոլար էլ ստանանք՝ արժութային շահույթի ձեւով»,- հաշվարկել է նա։

Օգոստոսի 26-ին ICE լոնդոնյան բորսայի սակարկությունների ժամանակ Brent էտալոնային մակնիշի նավթի ֆյուչերսների արժեքը տատանվել է բարելի դիմաց 43-44 դոլարի միջակայքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ