News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Հայդենաու քաղաքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին փախստականների ճամբարի բնակիչները  սուլոցներով են դիմավորել, հայտնում է Der Spiegel թերթը։

Միգրանտները բղավում էին «դավաճան, դավաճան» իսկ կողքով անցնող ավտոմեքենաների վարորդները բարձր ազդանշան էին տալիս։

Ավելի վաղ Հայդենաու քաղաքում ՝ փախաստականների ճամբարի մոտակայքում զանգվածային անկարգություններ են եղել, որոնց հետեւանքով տուժել էր 31 ոստիկան։ Մերկելը դատապարտել է ագրեսիայի ակտը՝ հայտարարելով, որ ագրեսիվ այլատյաց տրամադրությունների դրսեւորումներն անընդունելի են։

Գերմանիայում վերջին ժամանակաշրջանում փախստականների թիվը կտրուկ աճել է։ Փախստականի կարգավիճակ ստանալու համար հայտ ներկայացրածների թիվը կազմել է 219 հազար, ինչը անցած տարվանից 125 տոկոսով շատ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ