News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գիտնական, ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը առաջ է քաշել նոր գաղափար այն մասին,թե ինչ է կատարվում սեւ խոռոչներում հայտնված տեղեկությունների /ինֆորմացիայի/ հետ։

Ֆիզիկոսի կարծիքով, որը նա արտահայտել է Սթոքհոլմում տեղի ունեցած գիտաժողովում , իրականում սեւ խոռոչները չեն կլանում ու չեն ոչնչացնում ինֆորմացիան։ Սթիվեն Հոքինգը ենթադրում է, որ ինֆորմացիան առհասարակ չի հայտնվում սեւ խոռոչում։ Դրա փոխարեն այն մշտապես ձայնագրվում է երկչափ հոլոգրամայի ձեւով ՝ սեւ խոռոչի իրադարձությունների հորիզոնում, այն կետում, որտեղից այլեւս վերադարձ չկա։ Ինչպես համարում է Սթիվեն Հոքինգը, նման տեղեկություններն արդեն կորած են գործնական կիրառման համար։

Սակայն ֆիզիկոսը ենթադրում է, որ տեղեկությունը կարող է «դուրս գալ» սեւ խոռոչից, քանի որ այն հենց խոռոչի մեջ չի հայտնվում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Սեւ խոռոչների մասին գոյություն ունեցող այլընտրանքային տեսությունները ենթադրում են, որ դա հնարավոր է։ Սեւ խոռոչը պետք է որ մեծ լինի, ու եթե այն պտտվում է, այդ դեպքում հնարավոր է անցումը դեպի այլ տիեզերք։ Բայց մեր տիեզերք դուք այլեւս չեք կարողանա վերադառնալ»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ