Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 25-ին, ժամը 17-ին, Բարձրաբերդի փողոցի թիվ 27 տան մոտից բերման է ենթարկվել 54-ամյա Բաղդասար Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 133 հոդվածի /ազատությունից ապօրինի զրկելը/ 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի եւ 178 հոդվածի /խարդախությունը/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով: