News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունը բջջային ցանցում կենտրոնանալու է բջջային ինտերնետի զարգացման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը:

Ամբողջ աշխարհում տվյալների փոխանակման ծավալներն աճում են, ընդ որում՝ ձայնային ծառայությունների հաշվին: Նույնն է նաեւ Հայաստանում: Այդ պատճառով, ըստ Արամ Բարսեղյանի, առաջիկա մի քանի տարիներին օպերատորները կենտրոնանալու են հենց տվյալների փոխանակման ուղղությամբ:

Իր բջջային բաժանորդների համար ընկերությունը կսկսի 4G կապի ստանդարտի ներդրման աշխատանքներ իրականացնել: «Նախորդ՝ 3G կապը Հայաստանում պահանջված է: Իսկ հաշվի առնելով, որ դրա պահանջարկն աճում է ամբողջ աշխարհում, ես առավել քան վստահ եմ, որ 4G-ն նույնպես ապագայում մեծ տարածում կստանա»,- հայտարարեց Բարսեղյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին «Orange Armenia»-ն (ֆրանսիական հեռահաղորդակցության ոլորտի Orange ընկերության դուստր ձեռնարկությունը) բաժնետոմսերի 100%-ը պաշտոնապես փոխանցեց հայկական «Ucom» ընկերությանը:

Հուլիսի 22-ին «Orange Armenia»-ն հայտարարեց հայկական շուկայից հեռանալու մասին: Որպես պատճառ ընկերությունը մատնանշեց հեռանկարի բացակայությունը. որոշակի եկամուտների պարագայում ընկերությունը ցանկալի տեխնոլոգիական զարգացման հնարավորություն չէր տեսնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ