News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում օգոստոսի 26-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով՝ օգոստոսի 22-ից Հանրապետության տարածքում գործում է Սեւծովյան ցիկլոնը, վերջին 5 օրերին երկրի ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ դիտվել են անձրեւներ, առանձին վայրերում տեղումների քանակը եղել է զգալի:

«Ցիկլոնն իր հետ հանրապետության տարածք է տեղափոխել արկտիկական սառը օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է եւ ներկա պահին նորմայից ցածր է 5-7 աստիճանով: Օգոստոսի 26-ից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը, եւ տեղումները հիմնականում կլինեն կարճատեւ բնույթի եւ հատկապես կդիտվեն օրվա երկրորդ կեսին»,- ասաց նա:

Սուրենյանի խոսքով՝ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը մի փոքր կբարձրանա: Եթե մայրաքաղաքում օգոստոսի 25-ին ջերմաստիճանը +21...+23 էր, ապա օգոստոսի 27-29-ը ջերմաստիճանը կտատանվի +24...+26, իսկ օգոստոսի 30-ից ջերմաստիճանը կբարձրանա եւս 2-3 աստիճանով եւ ցերեկը կտատանվի  +26...+28 աստիճանի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեխիայում 30 աստիճան շոգից հետո սառնամանիքը վերադարձել է
Ցրտահարությունը, ըստ նախնական տվյալների, ոչնչացրել է խաղողի ապագա բերքի մոտ 40%-ը
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա․ առաջիկա օրերի եղանակի տեսությունը
Ապրիլի 19-21-ի ցերեկը, 22-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ…
ԱՄԷ-ում գրանցվել է ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում
Կենտրոնի տվյալներով՝ Աբու Դաբի էմիրության արևելքում գտնվող Ալ Այն քաղաքում, որտեղ տեղակայված է ԱՄԷ-ի...
Աֆղանստանում սեզոնային անձրևների հետևանքով առաջացած ուժեղ ջրհեղեղի հետևանքով 30-ից ավելի մարդ է զոհվել
Նա հավելել է, որ մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 600 տուն, ոչնչացել  է մոտ 200 գլուխ անասուն
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 12-ին հանրապետության առանձին վայրերում գիշերային ժամերին սպասվում են անձրեւներ...
Եղանակը Հայաստանում
Ապրիլի 11-ին մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրեւներ...
Ամենաշատ