Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պտուղ-բանջարեղեն արտահանող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պտուղ-բանջարեղենի տարաների վրա փակցնել պիտակներ հետեւյալ տեղեկատվությամբ.
-ապրանքի անվանումը
-ծագման երկիրը
-արտահանողի եւ/կամ վերարտահանողի անվանումը:
Մակնշման անհրաժեշտությունն առաջացել է՝ պայմանավորված ՌԴ-ի կողմից արեւմտյան մի շարք երկրների նկատմամբ կիրառվող սանկցիաներով եւ ՌԴ-ի տարածքում երրորդ երկրների մթերքը ԵԱՏՄ անդամ-երկրների, այդ թվում՝ հայկականի անվան տակ չիրացնելու հանգամանքով:
Արտահանվող պտուղ-բանջարեղենի տարաների մակնշումը կպաշտպանի մեր արտահանողներին, որպեսզի այլ երկրների արտադրանքը հայկական պտուղ-բանջարեղենի անվան տակ չիրացվի ռուսական շուկայում, ինչպես նաեւ ՌԴ արտահանման գործընթացում խոչընդոտներ չլինեն: