News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Մարդկային ազատության ինդեքս»-ի մասին վերջին զեկույցում, որում 152 երկիր է ներառված, Հայաստանը բավական բարձր տեղում է՝ 53-րդ հորիզոնականում: Հետազոտությունն անցկացրել են Վաշինգտոնի Քաթոնի ինստիտուտը, Վանկուվերի Ֆրեյզերի ինստիտուտը եւ Բեռլինի Ֆրիդրիխ Նաումանի ազատության հիմնադրամը:

Ըստ «Asbarez» պարբերականի, օրերս հրապարակված 108 էջանոց ծավալուն զեկույցում երկրները 2012 թվականի տվյալներով գնահատվել են անձնական, քաղաքացիական եւ տնտեսական ազատություններով, որոնցից օգտվում են իրենց քաղաքացիները: Վարկանիշը կազմվել է հաշվի առնելով 12 կատեգորիայում խմբավորված 76 ցուցանիշներ. օրենքի գերակայություն, անվտանգություն, տեղաշարժման ազատություն, հավատք, հավաքներ, քաղաքացիական հասարակություն, արտահայտվելու ազատություն, ինչպես նաեւ իրավական համակարգ եւ սեփականության իրավունք, միջազգային մակարդակով առեւտրի ազատություն եւ այլ ցուցանիշներ:

Մարդկային ազատության ինդեքսի առումով լավագույն երկրների տասնյակում ներառվել են Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Դանիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան, Իռլանդիան, Միացյալ Թագավորությունն ու Շվեդիան: Միացյալ Նահանգներն այդ ցանկում 20-րդ տեղում է:

53-րդ հորիզոնականը զբաղեցրած Հայաստանը շրջանցել է իր մի շարք հարեւանների՝ Ադրբեջանին (126-րդ տեղ), Թուրքիային (62-րդ տեղ), Իրանին (152-րդ տեղ), սակայն փոքր-ինչ հետ է մնացել Վրաստանից, որը 48-րդ հորիզոնականում է: Բացի այդ, Հայաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան, Ռուսաստանը, Ուկրաինան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ