News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 25-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Դոմինիկ Լիենգմեին` առաքելությունն ավարտելու կապակցությամբ, ինչպես նաեւ պատվիրակության նորանշանակ ղեկավար տիկին Կարոլին Դուեզին:

Պարոն Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել տիկին Լիենգմեին պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար, իսկ պատվիրակության նորանշանակ ղեկավարին մաղթել է արգասաբեր աշխատանք առաքելության ընթացքում:

Տիկին Կարոլին Դուեզը, բարձր գնահատելով ՀՀ ՊՆ եւ ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության միջեւ համագորակցությունը, իր հերթին պատրաստակամություն է հայտնել բոլոր ջանքերը գործադրել այդ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: 

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվել են երկկողմ կրթական ծրագրերը, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը ՀՀ պաշտպանության ոլորտի օրենսդրական եւ ներքին նորմատիվային, ներառյալ` մարտական փաստաթղթերում լիարժեքորեն ինտեգրման, ինչպես նաեւ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների ուղղությամբ համագործակցության ծրագրերի իրականացման հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ