News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ալթայի երկրամասի Բելոկուրիխա քաղաքի բնակչուհի Նատալյա Լյաշենկոն դատախազություն է դիմել՝ բողոքելով, որ տեղի դպրոցին կից գործող մանկական ճամբարի սաներին առաջարկել են լսել ռեփերներ Սնուփ Դոգի եւ Ջեյսոն Դերուլոյի երգերից մեկը:

Դպրոցականների այլ ծնողներ նույնպես միացել են Լյաշենկոյին՝ հայտարարելով, որ կոմպոզիցիան, որում կոչ է արվում «շարժել հետույքը», գռեհիկ է եւ նախատեսված չէ երեխաների համար: Կինը պահանջել է հեռացնել դպրոցի տնօրենին եւ անգլերենի ուսուցչին:

Կնոջ վրդովմունքի պատճառը Wiggle երգն է: Ուսուցիչը բացատրել է, որ այդ երաժշտության ներքո երեխաներն «ուրախ ցնցում են հետույքները», եւ դրա բովանդակությունն անբարոյական չի համարել: Տնօրենը պաշտպանել է իր աշխատակցին՝ ընդգծելով, որ դպրոցներում երեխաների համար երաժշտական ստանդարտներ գոյություն չունեն:

Հավելենք, որ Սնուփ Դոգն ու Ջեյսոն Դերուլոն Wiggle երգը ձայնագրել են 2014 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ