News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով  այսօր մեղադրանք է առաջադրվել 1979թ. ծնված Արագած Թամրազյանին՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար։

Նախնական քննության տվյալներով՝  2013 թվականի դեկտեմբերի 24-ին ԱԹամրազյանը՝  «Տոյոտա Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի վարած «Տոյոտա Պռադո» մակնիշի ավտոմեքենային, որի ընթացքում «Բայկալ»  տեսակի հրացանից չորս անգամ կրակել է  նրա ուղղությամբ: Կրակոցներից երեքը դիպել են ավտոմեքենայի հետեւի ապակուն, իսկ  մեկը` հետին ձախ դռան եռանկյունաձեւ պատուհանին:

Քննությամբ պարզվել է, որ  Նավասարդ Աբգարյանը,  փոխելով ավտոմեքենայի ուղղությունը, կիսով չափ բարձրացել է մայթ,  իջել ավտոմեքենայից եւ  որպես հետիոտն անցել  ճանապարհի երթեւեկելի մաս: Արագած Թամրազյանն իր վարած ավտոմեքենայով շարունակել է հետապնդել  նրան եւ  շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով նույն հրացանով  կրակել  մեկ այլ՝  «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմում թաքնվող Ն.Աբգարյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել է «Դիլիջանի բժշկական կենտրոն», որտեղ 2013 թվականի դեկտեմբերի 25-ին մահացել է։

Ա.Թամրազյանի կողմից արձակված կրակոցներից մեկը դիպել է նաեւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային՝ այդպիսով զգալի նյութական վնաս պատճառելով ավտոմեքենայի սեփականատիրոջը։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Թամրազյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել 2013 թվականի դեկտեմբերի 28-ին եւ նրա նկատմամբ հայտարարվել հետախուզում։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից մեղադրյալը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 25-ին եւ ներկայացվել  վարույթն իրականացնող մարմնին։  Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 185-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ