News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՌԴ Դաշնության խորհրդի պատվիրակությունը չեղյալ է հայտարարել ԱՄՆ այցը՝ ամբողջ կազմով: Ռուսաստանցի սենատորները պետք է մասնակցեին Միջխորհրդարանական միության նիստերին:

Այսպես են ռուսաստանցի սենատորներին արձագանքելն Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին սահմանափակումներով վիզա տրամադրելու քայլին:

Ռուսական պատվիրակության Նյու Յորք չմեկնելու հարցում ՌԴ ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին, հաղորդում է Vesti.ru-ն:

«Ամերիկյան իշխանությունների նման գործողությունները բացարձակապես անընդունելի են: Դրանք խստորեն խախտում են միջազգային իրավունքի համընդհանուր նորմերը, հակասում են իրենց տարածքում բազմակողմ համաժողովներ ընդունող պետությունների պարտավորություններին»,-ասված է Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Նշենք, որ Միջխորհրդարանական միության անդամ պետությունների խորհրդարանների նախագահների 4-րդ համաշխարհային համաժողովի նիստը կայանալու է Նյու Յորքում, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում: Այդ նիստում նախատեսված էր նաեւ Մատվիենկոյի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ