News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդիպում է ունեցել Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ եւ նրա հետ քննարկել ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը, տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմում վրացի զինծառայողների մասնակցության խնդիրները: Այս մասին ասվում է Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանել օգոստոսի 26-ի երեկոյան: Նա պաշտոնական հանդիպումներ  ունեցել նաեւ Վրաստանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ ԱԳ նախարարի հետ: Սթոլթենբերգը կմասնակցի ՆԱՏՕ-ի հետ համատեղ ուսումնական կենտրոնի բացմանը, որը տեղի կունենա այսօր՝ օգոստոսի 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ