News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաթումիում վնասել են շարժվող հայտնի «Ալին ու Նինոն» հուշարձանը: Արձանը բարձրացնելիս Նինոն ընկել է եւ լրջորեն վնասվել:

«Ալին եւ Նինոն» կոմպոզիցիային հակարից տարածքն արդեն մի քանի ամիս փակ է, քանի որ այնտեղ վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ իշխանությունները մտադիր են կոմպոզիցիան տեղափոխել այլ վայր:

Բաթումիի քաղաքապետ։ Գեորգի Զիրակաշվիլին «Գռուզիա Online»-ին հայտնել է, որ քանդակին աննշան վնաս է վասցվել, եւ այն մեկ շաբաթվա ընթացքում կվերականգնվի:

Զիրակաշվիլին հստակեցրել է, որ տեղափոխման ժամանակ պարանը կտրվել է, որի հետեւանքով վնասվել են արձանի 2-3 հատվածներ: Նրա խոսքով, հուշարձանն անհրաժեշտ է տեղափոխել, քանի որ անհնար է ամրացնել ափի այն հատվածը, որտեղ արձանը տեղադրված է:

«Ալին ու Նինոն» Կոմպոզիցիայի հեղինակը վրացի քանդակագործ Էկա Քվեսիտաձեն է: Հուշարձանը երկար տարիներ համարվում էր միավորված Բաթումիի խորհրդանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ