News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնի կենդանաբանական այգում մահացել է պանդայի երկու նորածին ձագուկներից մեկը։ «Մահվան պատճառները կհրապարակվեն մոտ ժամանակներս»,- ճշգրտում է մամուլի հաղորդագրությունը։ Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունը նշում է, որ երկրորդ արջուկը ուժեղ է, առողջ ու գտնվում է մոր խնամքի տակ, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Մեյ Սյան անունով հսկայական պանդան օգոստոսի 22-ին երկու ձագ էր ունեցել։ Այն ձագուկը, որը չափերով ավելի փոքր էր ու թույլ, ողջ չի մնացել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Մեյ Սյանը մայրացել էր արհեստական բեղմնավորման շնորհիվ։ Կենդանիների այս հազվագյուտ տեսակը, որը գրանցված է Կարմիր գրքում շատ հազվադեպ է բազմանում անազատ պայմաններում։ Մինչ այդ նա չորս ձագ էր ունեցել, որոնցից միայն երկուսն են ողջ մնացել։

Առաջին արջուկը ՝ Տայ Շանը, ծնվել է 2005 թ, ու հիմա ապրում է Չինաստանում։ 2013 թ․ լույս աշխարհ եկավ Բաօ Բաօ-ն, որը մնաց մոր հետ՝ Վաշինգտոնում։

Երրորդ ձագուկը ընդամենը մեկ շաբաթ է ապրել, իսկ չորրորդը մեռած էր ծնվել։ 2007-2012թթ Մեյ Սյանը հինգ պսեվդոհղիություն է տարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ