News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը վարչապետին ուղղված նամակում բարձրաձայնել է Սիսիանի եւ Գորիսի հրատապ խնդիրների լուծմանը հատկացվող ֆինանսական միջոցների անհամաչափության մասին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ավագանու անդամը հայտնեց, որ կառավարությունը Սիսիանին 36 մլն դրամ է տրամադրել, իսկ Գորիսին՝ 130 մլն դրամ:

«Վիրավորական է, մոտ 100 մլն դրամի տարբերություն է: Սիսիանին հատկացվել է 36 մլն դրամ, որից 20 մլն-ը՝ հիվանդանոցի վերանորոգման համար, իսկ մնացած 16 մլն-ը՝ բակեի ասֆալտապատման: Մինչդեռ Սիսիանում բակերի ասֆալտապատումը լուրջ խնդիր է եւ իմ մտահոգությունն է, որ քաղաքի բոլոր բակերն ասֆալտապատվեն: Համեմատության համար նշեմ, որ Գորիսի մեկ թաղամասի ասֆալտապատման համար 60 մլն դրամ է հատկացվել»,- ասաց Սրբուհի Գրիգորյանը:

Վարչապետին ուղղված նամակը մակագրվել է Սյունիքի մարզպետարան, որտեղից ավագանու անդամին պատասխանել են՝ առանց որեւէ հստակ պատասխան ներկայացնելու:

«Համապատասխան ժամկետում ստացել եմ նամակիս պատասխանը, բայց ոչ հարցերիս: Որպես հակափաստարկ՝ նշում են, թե Սիսիանի տարածաշրջանում 2012-2015 թվականների ընթացքում կատարվել են 500 մլն դրամով ավելի շինարարական աշխատանքներ: Այս տարածաշրջանն ամենամեծն է Սյունիքում եւ բնականաբար, ավելի մեծ գումարներ պետք է հատկացվեն, բայց դրանց մեծ մասն ուղղվել է դպրոցաշինությանը: Մինչդեռ ես խոսում եմ Սիսիան քաղաքի մասին»,- նշեց Սրբուհի Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ նամակի բովանդակության մասին քաղաքապետը ոչինչ չի իմացել:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը, հղում անելով NewsBook-ին, հայտնել էր, որ իսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել Հովիկ Աբրահամյանին եւ տեղեկացրել, որ քաղաքին տրամադրվող գումարները չեն ծառայում իրենց նպատակին այն պարզ պատճառով, որ դրանք պարզապես տեղ չեն հասնում եւ ճանապարհին կորում են: Իրավիճակը հասկանալու համար Սիսիան է գալիս Սուրիկ Խաչատրյանը եւ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանից սկսում է պարզաբանում պահանջել, թե ինչո՞ւ է նման բովանդակությամբ նամակ գրվել վարչապետին:

Բանը հասնում է նրան, որ քաղաքապետը ստիպված է լինում բռունցքով կարգի հրավիրել մարզպետին, ինչի արդյունքում՝ Լիսկային օգնության են հասնում վերջինիս՝ դրսում սպասող թիկնապահները: Սկսվում է ծեծկռտուք, որից հետո մարզպետը լքում է Սիսիան քաղաքը:

Աղասի Հակոբջանյանը մեզ հետ զրույցում հերքել է, որ մարզպետի եւ իր միջեւ ընդհարում է տեղի ունեցել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ