News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հիմնավորված հույսեր ունեն, որ իշխանական Հանրապետական կուսակցության հետ միասին կայուն մեծամասնություն կձեւավորեն։ Այս մասին օգոստոսի 27-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Իրավական ամենաթողության դեմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը ՝ հավելելով, որ կայուն մեծամասնությունը ոչ միշտ է դրական երեւույթ։

Անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների երեկվա հանդիպումներին ՝ Լարիսա Ալավերդյանը նշել է․ «ՀՅԴ-ն ամենասկզբից ասում էր, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ համագործակցության ընդհանուր եզրեր է տեսնում, այսինքն ոչ մի զարմանալի բան այստեղ չկա։ Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստանին» ՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ նրա նախնական կտրուկ հայտարարությունները ոչնչով հիմնավորված չէին։ Փաստորեն իշխանության վերարտադրման սպառնալիքը քաղաքական խնդիր էր»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին նախագահ Սարգսյանը քաղաքական խորհրդակցություններ էր սկսել Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Սերժ Սարգսյանի նստավայրում սահմանադրական բարեփոխումները քննարկել են ԲՀԿ, ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների անդամները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ