Օգոստոսի 26-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է դիմել 59-ամյա կին եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը «Սասունցի Դավթի» կայարանամերձ հրապարակի տարածքում վրաերթի է ենթարկել իրեն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: