Օգոստոսի 26-ին, ժամը 04.10-ի սահմաններում, Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 20-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից եւ ընկել ճամփեզրի ծառերի մեջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: