News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Զըխ բնակավայրի բնակիչները , որոնց տարհանել են սողանքի պատճառով , նստացույց են անում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի շենքի մոտ։

Ինչպես հայտնում է haqqin.az-ը, մոտավորապես 50 ցուցարարներ պահանջում են հանդիպում  պաշտոնատար անձանց հետ՝ սողանքային գոտում գտնվող իրենց տներին վերաբերող հարցերի կարգավորման համար։  Ոստիկանությունը ցույցի մասնակիցներից պահանջել է ցրվել , բայց նրանք հրաժարվել են։ 

Ընտանիքների մեծ մասը արդեն տարհանվել է վթարային տներից։  Սուրախանյան շրջանի գործադիր իշխանության ղեկավարը խոստացել է , որ բոլոր տարհանված ընտանիքները կապահովվեն փողով ՝ բնակարաններ վարձակալելու համար , բայց չի կատարել իր խոստումը։  Կան այնպիսի ընտանիքներ , որոնք արդեն ավելի քան հինգ տարի վարձով բնակարաններում են ապրում։ Սակայն նրանց ոչ ոք փող չի վճարում։

Ոստիկանությունը խոչընդոտել է բողոքի ցույցը նկարահանելու ՝ լրագրողների փորձերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ