Հայաստանի տարածքում, օգոստոսի 28-ին շրջանների մեծ մասում, գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արեւմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 28-ին առավելապես երեկոյան ժամերին եւ գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +24+26։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Կոտայքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Լոռիում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +14+19,
Տավուշում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +17+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +20+23,
Արարատում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+26,
Արմավիրում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +15+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +23+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +18+23,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +15+18,
Արցախում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +18+21: