News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բանվորը մուրճի հարվածով կոտրել է Մեֆիստոֆելի դարավոր քանդակը, որը գտնվում էր Սանկտ Պետերբուրգի շենքի առաջնամասում, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Այդ շենքը հենց այդպես էլ կոչվում էր «Մեֆիստոֆելով տուն»։ Մեֆիստոֆելի հանրահայտ քանդակը զարդարում էր այդ շենքի վերնաճակատը՝ շենքի կառուցման պահից ՝ 1910 թ-ից։

Մշակութային ժառանգության օբյեկտների վնասման կամ ոչնչացման մասին  ոստիկանությանը հայտնել էր Պետերբուրգի օրենսդիր ժողովի պատգամավոր Դմիտրի Կոբրինսկին։

Լիշնեւսկու առանձնատունը կառուցվել է 1910-1911 թթ․ Լախտինսկայա փողոցի վրա ՝ Պետրոգրադի կողմից։ Շենքի վերնաճակատը զարդարված է թեւերը լայն բացած սատանայի քանդակով։ Տունը գտնվում է Պատմության եւ մշակույթի հուշարձանների պետական վերահսկողության, գործածման ու պահպանման հանձնաժողովի պահպանության տակ, որպես մշակութային ժառանգության նոր բացահայտված օբյեկտ։

Այս բարբարոսական ակտը Պետերբուրգում կապակցում են ՝ հուշարձանի դիմաց «սուրբ Քսենիա Պետերբուրգյան» եկեղեցու գալիք բացման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ