News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Barry Callebaut շոկոլադի կոնցեռնի ռուսական մասնաճյուղի ղեկավար, Լեհաստանի քաղաքացի Եժի Օստապչուկին մահացած են գտել Մոսկվայում վարձակալած բնակարանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրները։ Նախնական վարկածի համաձայն՝ բռնի մահվան հետքեր նրա մարմնի վրա չեն հայտնաբերվել, ասել է աղբյուրը։

Մոսկվա քաղաքի քննչական կոմիտեից հայտնել են, որ մահվան պատճառը կարող էր լինել սրտանոթային անբավարարությունը։

Ինչպես LifeNews-ին հայտնել է վարձակալած բնակարանի տիրուհին, Օստապչուկին գտել են լոգասենյակում։ «Ամեն ինչ արյան մեջ կորած էր։ Բարձը, ծածկոցը, ներքնակները։ Երբ մենք մտանք, հատակին դեսուդեն գցած փողեր կային՝ 5-հազարանոց թղթադրամներ, դոլարներ»,- ասել է կինը եւ նշել, որ իր կենվորը շաքարային դիաբետ ուներ։

Քննիչները մահվան մեկ այլ վարկած են համարում բարձրությունից ընկնելը, որով նրանք բացատրում են Օստապչուկի գլխի վնասվածքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ