News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հարձակումներից հետեւանքով Սիրիայի Քոբանիի քաղաքից Թուրքիա անցած 3 հայ ընտանիքներից 2-ը այս շաբաթվա վերջում գալու են Հայաստան։

Ինչպես տեղեկանում ենք Պոլսո հայոց պատրիարքարանի տարածած հայտարարությունից, Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանի հետ հանդիպման ժամանակ 2 հայ ընտանիքները ցանկություն էին հայտնել մեկնել Հայաստան։

Արք. Աթեշյանն ընտանիքների ցանկությունը կատարելու համար կապ հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ի եւ Հայաստանի սփյուռքի նախարարության հետ՝ ընտանիքի՝ Թուրքիայից Հայաստան տեղափոխման հարցերը լուծելու համար։

Նշվում է, որ օգոստոսի 30-ին արք. Արամ Աթեշյանի ուղեկցությամբ 2 ընտանիքները գալու են Հայաստան։

Նշենք, որ Քոբանիից Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչի շրջանում գտնվող փախստականների համար նախատեսված ճամբար են տեղափոխվել 3 հայ ընտանիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ