News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնական տարվա մեկնարկին՝ սեպտեմբերի 1-ից այս տարի եւս մեկ ամիս շարունակ ինտենսիվ երթեւեկության փողոցների վրա գտնվող դպրոցներում ոստիկանության կարգախմբեր կլինեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողներին ասաց ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը:

«Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: Այցելել ենք տարբեր դպրոցներ, հանդիպել ենք մանկավարժական կոլեկտիվների, տնօրենների հետ: Ուսումնասիրել ենք դպրոցների մոտակայքում գտնվող հետիոտնային անցումները, գծանմուշներ ենք արել անհրաժեշտության դեպքում: Եթե պարզվել է, որ կան գծանմշումներ, որոնք վտանգ են ներկայացնում, հանվել են»,- ասաց Նորիկ Սարգսյանը:

Նորիկ Սարգսյանը մանկավարժական կոլեկտիվներին եւ վարորդներին հորդորեց ուշադիր լինել՝ հատկապես առաջիկա մեկ ամսում:

Հոկտեմբերի 1-ից հետո նույնպես ոստիկանությունը կշարունակի պարեկություն  անցկացնել դպրոցների մոտակայքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ