News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանն ուղղված հայեցակարգ է մշակվելու: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27-ին, 2014-2015 ուսումնական տարում բարձր առաջադիմություն ցուցաբերած` հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների մեդալակիր շրջանավարտներին, ինչպես նաև դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաներում 2015թ. հաջողությունների հասած՝ մայրաքաղաքի և մարզերի աշակերտներին ընդունելության ժամանակ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ուզում եմ շատ կարճ հայտարարություն անել և ասել, որ այսօր ես հանձնարարում եմ ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ Արմեն Աշոտյանին և ՀՀ Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանին, որպեսզի նրանք միասին հայեցակարգ մշակեն, որն ուղղված կլինի դպրոցական օլիմպիական շարժման հետագա զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Կարծում եմ, որ այսօր մենք արդեն հասել ենք այդ հանգրվանին»,– ասել է Սերժ Սարգսյանը:

«Անշուշտ, ուրախալի է, որ այս տարի ավելացել է հանրակրթական դպրոցները ոսկե մեդալով ավարտածների թիվը, և շատ լավ է, որ գնալով այդ թիվն ավելանում է նաև մեր մարզերում սովորող աշակերտների շնորհիվ: Կամաց-կամաց Երևանի գերիշխանությունը զիջում է իր տեղը: Սա նշանակում է, որ մեր մարզերում գտնվող դպրոցներում ևս կան լավ մասնագետներ, որ մեր մարզերի բնակչությունը ևս շատ կարևորում և գնահատում է մեր աշակերտների գիտելիք ձեռք բերելու անհրաժեշտությունը: Իհարկե, «Կենգուրու»-ին և «Մեղու»-ին մասնակցողների թիվն էլ որոշակի ավելացել է, բայց, քանի որ այս տեղ մենք գրեթե հասել ենք այն մակարդակին, որ բոլորն են մասնակցում, թվի մասին խոսք լինել չի կարող: Ուրախ եմ, որ մրցանակակիրները բավականաչափ շատ են»,– ընդգծել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ