News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեհաստանի Վալբժիկ քաղաքի փոխքաղաքապետ Զիգմունտ Նովաչեկը հաստատել է ՝ Ստորին Սիլեզիայի թունելներում ինչ- որ արժեքավոր պատմական գյուտի հայտնաբերման փաստը։ «Արժեքավոր գյուտը» կարող է լինել նացիստների ոսկով լի զրահապատ գնացքը, հայտնում է գերմանական n-tv հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Նովաչեկը խուսափել է «գնացք» բառը գործածելուց, դրա փոխարեն գործածելով «գյուտ» բառը։ Նա նշել է, որ այդ «գյուտը» անկախ իր արժեքից, պատկանում է լեհական պետությանը։

Ավելի վաղ հայտնել էին, որ երկու անհայտ անձինք Լեհաստանում հայտարարել են այն մասին, որ գտել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անհետացած՝ նացիստական Գերմանիայի ժամանակաշրջանի գնացքը, որում կարող էր պահպանվել մեծ քանակության ոսկի, թանկարժեք քարեր եւ զենք։

Լրատվամիջոցները հայտնել են Լեհաստանում Երրորդ ռեյխի ոսկով գնացք հայտնաբերելու մասին։

Գերմանական հեռուստաալիքը հայտնում է, որ «գանձեր որոնողների» դատապաշտպանը ՝ Յարոսլավ Խմիլեւսկին,  «բավականին արժանահավատ» է անվանել ներկայացված ապացույցները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ