News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում սպասվում են ուժերի բաշխման զգալի փոփոխություններ, որոնք ձեռնտու կլինեն Հայաստանին, եթե հայերն իրենք չափից շատ չբորբոքվեն ու իրենց գործընկերների ձեռքներից չքաշեն։ ««Երկխոսություն» միջազգային մամուլի կենտրոն» նախագծի շրջանակում «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կողմից կազմակերպված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ, եվրասիական ինտեգրման ու Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը ՝անդրադառնալով այն հարցին, թե ինչ ազդեցություն է թողնելու Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը Հարավային Կովկասի ու Հայաստանի վրա։

Այն հարցին, թե այս հարցում ինչ դիրքորոշում է զբաղեցնելու Մոսկվան ՝ քաղաքագետը պատասխանել է «Մոսկվայի դիրքորոշման մասին ստույգ ոչինչ ասել չեմ կարող։ Նախ պետք է հստակ ձեւակերպվեն այս տարածաշրջանում նրա շահերը, արդյոք դրանք առաջին հերթին կորոշվեն ՝ նորից Վաշինգտոնի հետ «զրոյական գումարով խաղ» սկսելու ձգտումով, թե հաշվի կառնվեն դաշնակիցների շահերը»։

Հիշեցնենք, որ Թեհրանն ու «վեցյակը» հուլիսի 14-ին Վիեննայում համաձայնեցրել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որի նպատակն է երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը եւ ապահովել Թեհրանի նկատմամբ գործող միջազգային եւ միակողմանի պատժամիջոցների վերացումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ