News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսը չի փորձի արհեստականորեն պահել ազգային արժույթի փոխարժեքը: Այդ մասին հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն: Բելառուսի առաջնորդի հայտարարություններն արվել են «Բարանովյան բամբակագործական միավորում» ԲԲԸ այցելության ընթացքում:

Բելառուսի առաջնորդի խոսքով, նման միջոցները կհանգեցնեն նրան, որ  անհրաժեշտ կլինի միանգամից 30%-ով արժեզրկել արժույթը»: Հենց դրա համար էլ իշխանությունը նախընտրում է լողացող փոխարժեքը: Բելառուսի նախագահը նաեւ զգուշացրել է զսպման այլ հետեւանքների մասին.  «ապրանքները կվերանան շուկայից»:

«Երդվում եմ, որ մենք ոչինչ չենք անի, որպեսզի զսպենք, ուժեղացնենք կամ թուլացնենք ազգային արժույթը: Եթե արժույթը շատ լինի, փոխարժեքը ցածր կլինի, իսկ եթե պահանջարկը մեծ լինի, իսկ արժույթ չլինի, ինքներդ գիտեք, թե ինչ կլինի», - նշել է նա:

Լուկաշենկոն արդյունավետ միջոց է համարում արժույթ ձեռք բերելու նպատակով արտահանման ավելացումը: 

Բելառուսի ղեկավարը հանրապետության բնակիչներին նաեւ կոչ է արել աջակցել հայրենի արտադրողին: «Եկեք մերով ապրենք` նրանով, ինչ կա մեր խանութներում, եւ այս տարիներին մեզ մոտ` Բելառուսում հանգստանանք: Դուրս չտանենք տարադրամը»:

Նրա խոսքով, աշխարհում պատերազմ է  ընթանում, «ի վերջո գոնե այդ աղետը մեզ չդիպչի»: Բելառուսի նախագահը քաղաքացիներին կոչ է արել չվազել դրամափոխների մոտ, ավելորդ խնդիրներ չստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ