Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Բայրամփաշա թաղամասի կենտրոնական ավտոկայանում հրաձգություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Milliyet-ը, միջադեպից երեք մարդ վիրավորվել են։
Հրաձգությունը տեղի է ունեցել դեռեւս անհայտ պատճառներով մարդկանց 2 խմբերի միջեւ։
Ի սկզբանե վիճաբանության մասնակիցները սահմանափակվել են միայն բանավեճով, որից հետո գործի են դրել ավտոմատ զենք։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է 3 մարդ, որոնց հիվանդանոց են տեղափոխել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավտոկայանի անվտանգության աշխատակիցները հայտնել են, որ ոստիկանությունը շղթայել է դեպքի վայրը։