News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանը շարունակում է հավատարիմ մնալ 2013թ. կնքած միջուկային ծրագրի մասին միջանկյալ համաձայնագրի պայմաններին։

«Իրանը շարունակում է հավատարիմ մնալ 2013թ. նոյեմբերին համաշխարհային տերությունների հետ կնքած միջուկային ծրագրի մասին միջանկյալ համաձայնագրի պայմաններին»,- ասված է ԱԷՄԳ զեկույցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային վարկատուների «վեցնյակը» 2013թ. նոյեմբերին համաձայնության էին եկել գործողությունների համատեղ պլանի շուրջ, որի համաձայն՝ Իրանի միջուկային գործունեությունը մասնակիորեն սահմանափակվել էր Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասի դադարեցման դիմաց։ ԱԷՄԳ  նպատակն է ստուգել Իրանի կողմից այդ պարտավորությունների կատարումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ