News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռամզան Կադիրովը թեքվոնդոյից սեւ գոտու եւ ոսկե շքանշանի տեր է դարձել: Այդ մասին նա հաղորդել է  «Ինստագրամ» ցանցի իր բլոգում:

Յոթերորդ դանի գոտու եւ շքանշանի հանձնումը տեղի է ունեցել հանդիսավոր միջավայրում`  «Ահմատ- Սարսափելի ճակատամարտ 6» մարտական շոուի ընթացքում, որն օրերս տեղի է ունեցել Գրոզնիում:  

«Միջազգային մարտական «Ահմատ» շոուի ընթացքում ինձ անսպասելի անակնկալ մատուցեցին: Թեքվոնդոյի միջազգային բազմաոճ ֆեդերացիայի նախագահ  (ATF) Սերգեյ Կովալյովը եւ Ռուսաստանի թեքվոնդոյի բազմաոճային ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մանյակը ինձ սեւ գոտի հանձնեցին` թեքվոնդոյի յոթերորդ դան եւ ոսկե շքանշան:  Դիպլոմում նշված է, որ նման պատվի եմ արժանացել այդ մարտարվեստի զարգացման գործում ներդրում ունենալու համար: Հյուրերը նաեւ անվանական ժամացույց նվիրեցին, ճարմանդ, փողկապ եւ կիմոնո»,- հաղորդում է Չեչնիայի ղեկավարը իր «Ինստագրամում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ