Cnaptic ընկերության հիմնադիր Դեւիդ Ընը 3D տպիչի օգնությամբ ալկոթեստով ձեռքի ժամացույց է ստեղծել:
Այն ստեղծվել է Arduino-ի հիմքով: Հեղինակը կարծում է, որ սարքը կօգնի որոշել արյան մեջ ալկոհոլի պարունակությունը եւ օգտատիրոջն այդ մասին տեղեկացնել ազդանշանով, եթե ցուցանիշը գերազանցում է նորման:
Ըստ 3d-print.net-ի, ապարանջանի լայնությունը շուրջ 12 սմ է, ինչը գրավում է շրջապատի ուշադրությունը: Դեւիդ Ընի խոսքով, մի անգամ իրեն հարցրել են, արդյո՞ք ձեռքին ռումբ ունի: