News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանի հետ կառուցողական քննարկում է տեղի ունեցել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Ալեքսանդր Արզումանյանը, որն այսօր՝ օգոստոսի 27-ին, ՀՀՇ-ականների հետ մասնակցել է նախագահի հետ հանդիպմանը:

«Քաղաքական գործընթաց է, որին չենք կարող անմասն մնալ: Մենք ունեինք խնդիրներ, առաջարկություններ, որոնց մի մասը տեղ են գտել Սահմանադրության նոր նախագծում: Կան խնդրահարույց հարցեր, որոնց վերաբերյալ մեր առաջարկություններն ու մտահոգություններն ենք հայտնել, մասնավորապես երկփուլ ընտրությունների դրույթի, ընտրիչների ինստիտուտի ներդրման եւ այլն»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ ՀՀՇ-ն ի սկզբանե հայտարարել է, որ իրենք կողմ են կառավարման խորհրդարանական համակարգին, սակայն կան խնդիրներ տեքստային ձեւակերպումների հետ կապված:

Նշենք, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 26-ին սկսել է քաղաքական խորհդրակցությունները քաղաքական ուժերի հետ՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ: Նախագահն արդեն հանդիպել է ԲՀԿ, ՀՅԴ եւ ՕԵԿ ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ